Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել

Ամերիկյան «Նեթֆլիքս» (Netflix) ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել:

Այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

«Ուրախ ենք հայտնել, որ «Նեթֆլիքսը» «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին»,- գրել է Էսրայելյանը:

Նշենք, որ ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։