Լեոնարդո ԴիԿապրիոն էկսքլյուզիվ պայմանագիր է կնքել Apple-ի հետ

Դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին պատկանող Appian Way կինոստուդիան պայմանագիր է կնքել Apple-ի հետ՝ ֆիլմերի և հեռուստաշոուների համատեղ արտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Այսպիսով՝ ընկերությունը որոշել է ընդլայնել համագործակցությունը։ Մինչ այդ, ԴիԿապրիոն նման գործարքներ էր կնքել Warner Bros-ի և Paramount Pictures-ի հետ, սակայն նրանք չէին առաջարկել հեռուստանախագծերի ստեղծում։

Ավելի վաղ Apple-ը համաձայնել էր մոտ 200 մլն դոլար հատկացնել Մարտին Սկորսեզեի «Լուսնածաղկին սպանողները» ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմում գլխավոր դերով հանդես է գալիս ԴիԿապրիոն։