Ռեփ երգչուհին մահացել է պլաստիկ վիրահատության հետևանքով

Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացել է ռեփ երգչուհի Ֆերնանդա Ռոդրիգեսը. վերջինս դիմել էր պլաստիկ վիրահատության` նստատեղը մեծացնելու նպատակով, ինչի հետևանքով առաջացած բարդություններն էլ դարձել են նրա մահվան պատճառը: Հիվանդանոցից դուրս գրվելուց օրեր անց ռեփերի առողջությունը վատթարացել և նրան հոսպիտալացրել են:
Նշենք, որ Ֆերնանդա Ռոդրիգեսը վիրահատության համար վճարել էր 580 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներն առաջացել են բժիշկների սխալի հետևանքով: