Ինչպե՞ս է Ջարեդ Լետոն ազատվել ավելորդ քաշից

Ջարեդ Լետոն լրագրողների հետ զրույցում կիսվել է, թե ինչպես է կարողացել նիհարել 40 կգ: Նշենք, որ տարիներ առաջ «Գլուխ 27» ֆիլմում գլխավոր դերը ստանձնելու համար դերասանը ստիպված էր ընդամենը մի քանի ամսում հավաքել 25-35 կգ: Նկարահանումների ավարտից հետո Ջարեդը ստացավ ֆիլմում նկարահանվելու իր մյուս առաջարկը և սկսեց նիհարել, սակայն մարզասրահներն ու առողջ սնունդն այդքան էլ չէին օգնում. դերասանը նիհարում էր, սակայն չափազանց դանդաղ:
Ջարեդը պատմում է, որ ավելորդ քաշից արագ ազատվելու հաար նա ստիպված էր ամիսներ շարունակ ոչինիչ չուտել, քանզի հաջորդ` «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում նկարահանվելու համար նա պետք է չափազանց նիհար լիներ:

Ջարեդը կարողացավ հասնել իր ուզած արդյունքին «Գունավոր դիետայի» շնորհիվ: Դրա էությունը կայանում է նրանում, որ տարբեր օրերի ընթացքում մարդիկ ընդունում են միայն մի գույն ունեցող մթերքներ: Օրինակ, եթե սննդակարգին հետևողի մոտ «կարմիր օր է», ապա նա կարող է ուտել կարմիր պղպեղ, լոլիկ, բալ, նուռ և խմել կարմիր գինի: «Սպիտակ օրվա» ընթացքում կարելի է ուտել կաթնամթերքներ, բանան, կարտոֆիլ: Սակայն այս դիետան շատ վտանգավոր է: Նման դիետայի դեպքում օրգանիզմը շատ բացասական ֆերմենտներ է կուտակում, որը վնասում է ոչ միայն լյարդին, այլ նաև ստամոքս-աղիքային տրակտին: