7 մլն դոլար. Jacob & Co.-ն ներկայացրել է բացառիկ ադամանդապատ ժամացույց (տեսանյութ)

Շվեյցարական Jacob & Co. ժամագործական ընկերությունը ներկայացրել է ոլորտի բացառիկ գլուխգործոց՝ Billionaire Ashoka նոր ժամացույցը, որը ստեղծվել է մեկ օրինակով ու արժանի է թանգարանային նմուշ դառնալուն:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ժամացույցի զարդարման համար օգտագործվել են 189 կարատ քաշով Ashoka հատընտիր ադամանդներ: Աղբյուրը մանրամասնում է, որ Ashoka ադամանդները հազվադեպ են հանդիպում և շատ պարզ ու թափանցիկ են: Դրանցից յուրաքանչյուրն ունի բացառիկ ձև և 62 երիզ, ինչի շնորհիվ դրանք երևում են շատ ավելի մեծ, քան իրականում են:

Հատկանշական է, որ աշխարհի ադամանդների մեկ տոկոսից պակասը կարող է մշակվել ու Ashoka ադամանդ դառնալ:
Ժամացույցը, որը ծառայում է որպես շքեղ թևնոց, արժե 7 մլն դոլար: