Թոմ Հենքսին և նրա կնոջը Հունաստանում զբոսանավի վրա իրենց հանգիստը վայելելիս են նկատել (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսին և նրա կնոջը՝ Ռիտա Ուիլսոնին, օրերս Հունաստանում իրենց պատկանող զբոսանավի վրա հանգիստը վայելելիս են նկատել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 64-ամյա Հենքսը և 63-ամյա Ուիլսոնը սկզբում մտերմիկ զրուցել են միմյանց հետ, այնուհետ՝ նաև զբոսանավի անձնակազմի հետ։

Հիշեցնենք, որ վերջերս դերասանները Հունաստանի քաղաքացիություն են ստացել։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ինստագրամյան իր էջում հայտնել էր նրանց՝ անձնագրեր ստանալու մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Հունաստանի քաղաքացիություն էր տրվել նաև Հենքսի երեխաներին՝ 42-ամյա Քոլինին, 38-ամյա էլիզաբեթին, 29-ամյա Չեթին և 24-ամյա Թրումանին։

Նշվում է, որ Հենքսը և Ուիլսոնը տարիներ շարունակ իրենց հանգիստը Հունաստանում են անցկացրել, իսկ Ուիլսոնի մայրն ապրում է Հունաստանին սահմանակից Ալբանիայում։ Զույգը հունական Անդիփարոս կղզում 2004 թվականին հողատարածք է գնել և շքեղ ամառանոց կառուցել այնտեղ։