Էլվիս Փրեսլիի կիթառն ամերիկյան աճուրդում վաճառվել է 1,32 միլիոն դոլարով (լուսանկարներ)

Ամերիկյան աճուրդում վաճառվել է լեգենդար երաժիշտ Էլվիս Փրեսլիի կիթառը: Երաժշտական գործիքի համար վճարել են ռեկորդային 1,320,000 դոլար, գրում է tmz.com կայքը:

Փրեսլին այս կիթառով նվագել է 1954-1956 թվականներին: Martin D-1 տեսակի գործիքն օգտագործվել է «That’s Alright» (Mama), «Blue Moon of Kentucky» և «Good Rockin’ Tonight» հիթերի ձայնագրման ժամանակ:

Աճուրդում կիթառի համար վճարված գինը ռեկորդային է եղել Ռոքնռոլի արքայի վաճառված բոլոր իրերի մեջ:

Կիթառը գնելուց հետո երաժիշտը դրա վրա մետաղյա տառերով «Elvis» գրառումն էր ավելացրել, այժմ այդ գրառումից պակասում է «S» տառը: