Ալեքսանդր Վասիլևը պատմել է, թե ինչպես և ինչու են իր մոտ հայտնվել մահացած Յուլյա Նաչալովայի զգեստները

Հայտնի «Модный приговор» հաղորդման հաղորդավար, նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ պատմել է երգչուհի, դերասանուհի Յուլյա Նաչալովայի մահից հետո իրեն փոխանցված շքեղ զգեստների մասին:

Վասիլևը հայտնել է, որ երգչուհու մահից հետո նրա մայրն անվճար իրեն է փոխանցել Յուլյայի զգեստապահարանից երեք զգեստ և երկու զույգ կոշիկ: Երգչուհու մայրը Վասլևին դրանք փոխանցել է, որպես Ռուսաստանում պատմական կոստյումների խոշորագույն կոլեկցիոներ, քանի որ ցանկանում է պահպանել դստեր հիշատակը:

«Հագուստներրը նրանից վերցրել է օգնականս։ Նա պատմել է, որ Յուլյայի մայրը արտասվում էր։ Նա շատ հուզված է հրաժեշտ տվել այդ զգեստներին»,- ասել է դիզայները: Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան մահացել է 2019 թվականի մարտին: