«Հարի Փոթերի» աստղը պատմել է թմրամիջոցներից կախվածության մասին

«Հարի Փոթերի» աստղը` Ջեյսոն Այզեքսը, լրագրողների հետ զրույցում կիսվել է, որ երկար ժամանակ պայքարել է թմրամիջոցներից կախվածության դեմ:
Լուցիուս Մալֆոյի դերակատարը խոստովանել է, որ թե թմրանյութից, թե ալկոհոլից կախվածություն ձեքռ է բերել դեռ 12 տարեկանից:
Հիմա 57-ամյա դերասանը կտրականապես հրաժարվել է վտանգավոր սովորություններից ու որոշել է կիսվել իր փորձով` ցանկանալով օգնել նման իրավիճակում հայտնված մարդկանց:
Դերասանը նշում է, որ հարկավոր չէ թմրանյութ կամ ալկոհոլ պարզ բաներում պարզ երջանկություն որոնելու համար: