Համացանցում հայտնվել է ուկրաինացի թոփ մոդելի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութը

Հուլիսի 4-ին համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ուկրաինացի թոփ մոդել Դարյա Կիրիլյուկին, ինչպես նաև իր սիրելիին և ընկերներին Թուրքիայի ափերից մեկում ծեծի են ենթարկել:
«Մեզ վրա հարձակվել էին Մոմո ափի անվտանգության ծառայության ներկայացուցիչները»,- գրել էր նա ինսթագրամյան իր էջում:
Այժմ համացանցում հայտնվել է նաև տեսնայութը, որտեղ աղոտ երևում է, թե ինչ է կատարվել իրականում:
Նշենք, որ Կիրիլյուկի խոսքով՝  թուրքական Չեշմե կուրորտային քաղաքում հարձակման են ենթարկվել 4 աղջիկներ, որոնց թվում է նաև ինքը՝ մոդելը: Միևնույն ժամանակ մոդելը չի հստակեցրել, թե ինչն է դարձել կոնֆլիկտի պատճառ: