Փոլ Մաքքարթնին բացահայտել է «The Beatles» խմբի կազմալուծման պատճառը

Հայտնի բրիտանական «GQ» ամսագրի հետ զրույցում «The Beatles» խմբի հիմնադիրներից մեկը` Փոլ Մաքքարթնին խոստովանել է, որ խումբը կազմալուծվել է ընտակեն վեճի պատճառով։

Երաժիշտը անկեղծացել ու պատմել է, որ տևական ժամանակ ծանր ապրումներ է ունեցել այն պատճառով, որ երկրպագուներն իրեն էին մեղադրում խմբի կազմալուծման մեջ: Մաքքարթնին նշել է, որ հիմա է հասկանում, որ իրենց խմբի անդամներն ընտանիք էին, իսկ ընտանիքներում երբեմն վեճեր են լինում։ «Երբ ընտանիքի անդամներից ոմանք ուզում են մի բան անել, մյուսները՝ այլ, ապա տարաձայնություններ են առաջանում: Այնպես որ, բաժանումը տեղի է ունեցել այդպիսի վեճերից մեկից հետո»,- ասել է Մաքքարթնին։ «The Beatles» խումբը ստեղծվել է 1960թ.-ին ու գոյատևել մինչև 1970թ.-ի ապրիլ։