Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի որդին սիրելիի հետ. պապարացիների աչքից ոչինչ չի վրիպում

Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի 18-ամյա որդին` Ջեքը, շարունակում է աշխարհով մեկ ճանապարհորդել իր 20-ամյա սիրելիի` Կամիլա Յանսենի հետ:

Մի քանի շաբաթ առաջ երիտասարդին, մոր և ընկերուհու հետ նկատել էին Ֆրանսիայի հարավում գտնվող հանգստավայրերից մեկում, իսկ վերջերս զույգը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ նրանք անմիջապես հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում: Երեկ լուսանկարիչները Լոնդոնի փողոցներով ռոմանտիկ զբասանքի ժամանակ լուսանկարել են Ջեքին ու Կaմիլային: Լուսանկարից պարզ է դառնում, որ Ջեքն այնքան էլ ուրախ չէ ուշադրության արժանանալու համար, քանի որ նա նախընտրում է տեսախցիկներից հեռու ապրելակերպ վարել: