Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը պատմել է իր հիվանդության մասին

Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է կատարել։ Նա երկրպագուներին այդքան էլ լավ նորություն չի հայտնել՝ խոստովանելով, որ իր առողջական վիճակն այդքան էլ լավ չէ:
«Ես հիվանդացել եմ և շատ ուժեղ: Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել ու սպասում եմ պատասխանին: Ախտանշանները շատ նման են գրիպի: Մի կողմից ես հասկանում եմ, որ բոլորս պետք է վարակվենք, որպեսզի ձեռք բերենք իմունիտետ, սակայն մյուս կողմից պետք է շատ զգույշ լինել, մանավանդ, եթե ապրում ենք ծնողների հետ: Վիճակագրությանը համաձայն` երիտասարդ օրգանիզմն ավելի հեշտ է հաղթահարում վիրուսը, իսկ պատկառելի տարիքում գտնվող մարդկանց համար դա դժվար է: Ես, մինչև չիմանամ թեստի պատասխանները, դուրս չեմ գա սենյակիցս»,- իր միկրոբլոգում գրել է Աննան։
Երկրպագուներն անհանգստացել են ու խնդրել են դերասանուհու դստերն անպայման հայտնել թեստի պատասխանների մասին։