Արարատ Քեշչյանի և դուստրերի խենթությունները (տեսանյութ)

Դերասան և հաղորդավար Արարատ Քեշչյանը Instagram–ի իր հետևորդներին ցույց է տվել` ինչպես է անցնում իր և երկու դուստրերի առօրյան։ Պարզվում է` աղջիկները բառացիորեն քայլում են հայրիկի գլխի վրայով, բայց ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքում, հայրիկի խոսքը չեն անտեսում։
«Տան գլխի գլուխը։ Երեկ Դիանային ասացի` պետք չէ մայրիկի վրա թռչկոտել, կկոտրես։ Հայրիկի վրա թռչկոտիր, նա մեծ և ուժեղ է։ Ինչպես ասում են, ոչ ոք լեզվիցդ չէր քաշել, չէ՞, հայրիկ», – գրել է նա։
Տեսանյութը հիացրել է Քեշչյանի հետևորդներին։ Շատերը զվարճալի մեկնաբանություններ են գրել։