Հայ ռեժիսորի ֆիլմը կներկայացվի «Կինոտավր-2020»-ին

Սեպտեմբերի 11- 18-ը կայանալիք «Կինոտավր» ռուսական կինոփառատոնում ընդգրկվել է հայ ռեժիոր Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը: Նշենք, որ կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 13 ֆիլմ, այդ թվում` Օքսանա Կարասի «Դոկտոր Լիզա», Քսենիա Զուևայի «Միջամտություն», Միխայիլ Սեգալի «Ավելի խորը», Մարիա Իգնատեկոյի «Քաղաքը քնեց», Ֆիլիպ Յուրեւի «Կետորս», Իվան Ի. Տվերդովսկու «Կոնֆերանս», Անգելինա Նիկոնովայի «Ինչ-որ մեկը տեսել է իմ աղջկան», Անաստասիա Պալչիկովայի «Մաշա», Ալեքսանդր Մոլոչնիկովի «Ասա նրան», Աննա Մելիքյանի «Երեքը», Ալեքսեյ Կամինինի «Թախիծ», Սեմյոն Սերզինի «Մարդը Պոդոլսկից»:
Մրցույթից դուրս կցուցադրվի Իվան Վիրիպաեւի UFO ֆիլմ-ներկայացումը: