«The Killers» խմբի անդամները մեղադրվում են բռնաբարության մեջ

Ձայնային ռեժիսոր Չեզ Շերին իր թվիթերյան էջում հայտնել է, որ մի քանի տարի աշխատել է «The Killers» խմբի հետ և Միլուոկիում համերգի ընթացքում լսել է, թե ինչպես է կազմակերպիչներից մեկը ռադիոկապով շփվել է երաժիշտների հետ։
Կազմակերպիչներից մեկը նրանց ասել է, որ գրիմի սենյակում նրանց աղջիկ է սպասում, որի մոտ կարող են մտնել հերթով։

Համերգի ավարտից հետո անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ մերկ և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կինն այդպես էլ մնացել է գրիմի սենյակում պառկած։
Հետաքննության ընթացքում հարցաքննության են ենթարկվել թե՛ երաժիշտները, թե՛ անվտանգության աշխատակիցները, թե՛ այն կինը, ում նկատմամբ իբրև թե բռնություն է գործադրվել: Բոլորն անխտիր հերքել են ռեժիսոր Չեզ Շերիի խոսքերը:

Նշենք, որ խումբը ստեղծվել է Բրենդն Ֆալուերսի (վոկալ, ստեղնաշարային գործիքներ) և Դեյվ Կոյնինգի (կիթառ) կողմից. խմբի մյուս անդամները՝ Ռոննի Վաննուչչի (հարվածային գործիքներ) և Մարկ Սթորմերը (բաս) երաժիշտներին միացել են 2002 թվականին։
2006 թվականից սկսած խումբն ամեն տարի ՝ Սուրբ Ծննդյան նախօրերին ավանդաբար երկրպագուներին է ներկայացնում սուրբ ծննդյան տոնական երգ։