Ջասթին Բիբերն ու Հեյլին մկրտվել են (լուսանկարներ)

Ջասթին Բիբերը լրագրողների հետ զրույցներում բազմիցս նշել է, որ իր համար կրոնը շատ մեծ ու կարևոր նշանակություն ունի: Նրան հաճախ կարելի է տեսնել կիրակնօրյա պատարագներին: Նրան մշտապես ընկերակցում է Հեյլի Բիբերը:
Վերջերս աստղային զույգը դիմեց շատ պատասխանատու քայլի. 23-ամյա Հեյլին ու 26-ամյա Ջասթինը մկրտվեցին:
Իր ինստագրամյան էջում կանադացի երգիչը կիսվել է մկրտության ժամանակ արված լուսանկարներով:
«Ես և կինս` Հեյլին, մկրտվեցինք: Դա կյանքում ամենայուրահատուկ պահերից մեկն էր»,- լուսանկարներին կից գրել է Ջասթինը: