Լյուբով Ուսպենսկայայի դեմքն այտուցվել ու ձևափոխվել է կոսմետիկ միջամտության հետևանքով (լուսանկար)

Ժամեր առաջ իր ինստագրամյան էջում Ուսպենսկայան կիսվել է նոր տեսանյութով, որտեղ նրա տեսքը հիասթափեցրել և անգամ վախեցրել է երկրպագուներին:
Ինստագրամյան հետևորդները նկատել են, որ երգչուհու դեմքն այտուցվել է ու ձևափոխվել: Շատերը կարծել են, որ այդ ամենը կոսմետիկ միջամտությունների հետևանքն է:

Գեղեցկուհի Լյուբով Ուսպենսկայան երիտասարդ տարիքում վայելում էր հազարավոր տղամարդկանց սերը և ուշադրությունը: Սակայն տարիները չխնայեցին նաև նրան: Արդեն 30 տարեկանում Ուսպենսկայան սկսեց դիմել կոսմետիկ միջամտությունների, իսկ հետո անցավ պլաստիկ վիրահատություններին:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա պատմել էր, որ վախենում է ծերությունից և իրեն չի զգում 66 տարեկան:
Վերջերս երգչուհին նաև հայտարարեց, որ ցանկանում է երեխա ունենալ: Ուսպենսկայան որոշել էր դիմել արհեստական բեղմնավորման: