Սև բիկինի և ավելորդ ոչինչ. Ստելլա Մաքսվելից մոտիվացիայի հզոր դոզա

Երբ պատուհանից դուրս ջերմաստիճանը արագորեն բարձրանում է, միանգամայան բնական ցանկություն է առաջանում, որքան հնարավոր է քիչ հագուստ կրել: Ստելլա Մաքսվելը հենց այդպես էլ վարվել է: Մոդելը իր Ինստագրամի էջում տեղադրել է գայթակղիչ լուսանկար, որում նա  ներկայացել է Victoria’s Secret-ի մինիմալիստական սև ​​լողազգեստով:

Բացի կատարյալ համապատասխանող բիկինիից, մոդելը նաև ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքն ու երկար ոտքերը, և միևնույն ժամանակ ցույց տվել առավել գայթակղիչ դիրքեր հայելու դիմաց տնային ֆոտոշարքի համար: Ամեն դեպքում, սա լավ շարժառիթ է, որպեսզի թեկուզ տանը, բայց կարողանաս ստեղծել թեժ կոնտենտ՝ որպես հիշողություն անցնող ամառվանից։