Ի՞նչ վիճակում է գտնվում հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի արվեստանոցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո

Հեղինակավոր մոդելիեր Էլի Սաաբի աշակերտը՝ Գրիգոր Ջաբոտյանը, ով նույնպես մեծ հաջողությունների է հասել, ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ ներկայացրել է, թե ինչպես է փլուզվել իր արհեստանոցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
«Մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, քանի որ կառավությունը, ցավոք, անզոր է»,- լուսանկարներին կից գրել է հայազգի դիզայները` հավելելով, որ երկիրն առանց այդ էլ ճգնաժամի մեջ էր կորոնավիրուսի հետևանքով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։
Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս մեծ ավերածություններ են եղել։ Անջատվել է էլեկտրականությունը։ Վնասվել են նաև հայկական հաստատությունները։
Կան տեղեկություններ, որ պայթյունը որոտացել է պայթուցիկների պահեստում։