Սերգեյ Լազարևը նոր դաջվածք է արել, որը նվիրված է դստերը

Սերգեյ Լազարևն իր սոցիալական կայքերի էջերում կիսվել է նոր լուսանկարով` ներկայացնելով երկրպագուներին իր նոր դաջվածքը, որը նվիրված է դստերը:
Երգիչն իր ձեռքին դաջել է «Ա» տառը, որը նրա դստեր անվան սկզբնատառն է: Նշենք, որ Լազարևը հազվադեպ է հրապարակում ընտանեկան լուսանկարներ: Իր ավագ որդուն երգիչը հանրությանը չի ներկայացրել ավելի քան 3 տարի: Տղայի լուսանկարները նա հրապարակել է միայն ամիսներ առաջ:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լազարևի երեխաները լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ:
«Կարևորը, որպեսզի երեխաները մեծանան սիրո մեջ: Որքան շատ են այդ լիարժեք ընտանիքները, որտեղ երեխաները ոչ ոքի պետք չէն: Մայրը հարբում է, հայրը լքել է…
Դրա համար, այստեղ կարևոր է գիտակցաբար որոշում կայացնել` ցանկանալով, իսկապես, ունենալ երեխաներ: Իսկ թե ինչպես, դա արդեն երկրորդական հարց է»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր Սերգեյ Լազարևը: