Netflix-ի աստղը 23 տարեկանում վերջ է տվել կյանքին. բռնաբարությունից հետո նա այդպես էլ չկարողացավ վերադառնալ նորմալ կյանքին

Netflix-ի աստղ, դերասանուհի Դեյզի Քոուլմենը 23 տարեկանում վերջ է տվել կյանքին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա մայրը՝ Մելինդա Մելեր Քոուլմենը: Նրա խոսքով՝ դուստրն այդպես էլ չկարողացավ հաղթահարել իր հետ տեղի ունեցածը։ «Նա հիանալի դուստր էր ու իմ լավագույն ընկերը։ Նա երևի ցանկանում էր ցույց տալ, որ ես կարող եմ առանց իրեն ապրել, բայց չեմ կարող։ Ես կցանկանայի ինձ վրա վերցնել նրա ամբողջ ցավը»,- իր գրառման մեջ հայտնել է դերասանուհու մայրը։

Քոուլմենը բռնության զոհ է դարձել 2012թ.-ին, երբ 14 տարեկան է եղել։ Աղջիկը տանից դուրս է եկել իր ընկերուհու հետ, որպեսզի հանդիպի դպրոցում իր հետ հանդիպի 17-ամյա աշակերտ Մեթյու Բարնեթի հետ, ով այդ ժամանակ սենատորի թոռն էր։ Նա իր տուն է հրավիրել աղջիկներին, նրանց ալկոհոլ հյուրասիրել, և երբ նրանք արդեն ոչ սթափ վիճակում են եղել` բռնաբարել է աղջիկներին ու տեսանկարահանել տեղի ունեցածը: Այդ ամենից հետո, երիտասարդն աղջկան թողել է տան աստիճանների մոտ: Ողջ գիշերը սառնամանիքին դրսում մնացած աղջկան առավոտյան գտել է մայրը: Դեյզին արդեն մի քանի տարի է տառապում էր այդ միջադեպի պատճառով: 2016թ.-ին Netflix-ում թողարկվել է «Օդրի եւ Դեյզի» ֆիլմը, որում ներկայացվել է այդ ողբերգալի պատմությունը, որը տեղի է ունեցել Դեյզի Քոուլմենի հետ։ Դերասանուհին խաղացել է Netflix-ի «Դոմոկրատիա այժմ» սերիալում և նկարահանվել «Տեխասյան մահացու ճամփորդություն» սարսափ ֆիլմում։