Երկու տարվա հարաբերություններից հետո Ջենիֆեր Գարները և գործարար Ջոն Միլլերը բաժանվել են

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ 48-ամյա դերասանուհի Ջենիֆեր Գարները և 42-ամյա գործարար Ջոն Միլլերը այլևս միասին չեն: Հոլիվուդյան աստղի սիրավեպը «CaliGroup»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ ավարտվել է այս տարվա սկզբին, բայց լրատվամիջոցները դա կարողացել են պարզել միայն հիմա:

«Նրանք բաժանվել են նախքան Լոս Անջելեսում արտակարգ  դրության հաստաումը` կորոնավիրուսի պատճառով: Ջենն ու Ջոնը ընկերներ են մնացել, ուստի դեռ կա հնարավորություն, որ նրանք դեռ միասին կլինեն»,- լրագրողներին հայտնել է ինսայդերը: