Forbes-ը ներկայացրել է ամենաբարձր եկամուտ ունեցող TikTok բլոգերների վարկանշային ցուցակը

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր եկամուտ ունեցող TikTok բլոգերների առաջին վարկանշային ցուցակը: Դրանում հայտնվել են յոթ Տիկտոկերներ, որոնք մեկ տարվա ընթացքում ավելի քան 1 միլիոն դոլար գումար են աշխատել (2019 թվականի հունիսի 30-ից մինչև 2020 թվականի հունիսի 30-ը): Նշվում է, որ բոլոր մասնակիցները հայտնի են դարձել հենց սոցցանցի շնորհիվ. դա կարևոր պայման էր ցուցակում ընդգրկվելու համար:

Վարկանիշի առաջին տեղը գրավել է Ադիսոն Ռեյ Ուեսթլինգը, որի եկամուտը կազմել է 5 միլիոն դոլար: Նա համագործակցել է Reebok-ի, Fashion Nova-ի, Daniel Wellington-ի և American Eagle-ի հետ: Նաև առաջին եռյակում էին Չարլի Դ’Ամելիոն (4 միլիոն դոլար եկամտով) և նրա կրտսեր քույրը՝ Դիքսի Դ’Ամելիոն (2,9 միլիոն դոլար եկամտով): Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Լորեն Գրեյը (2,6 միլիոն դոլար), Ջոշ Ռիչարդսը (1,5 միլիոն դոլար), Մայքլ Լին (1,2 միլիոն դոլար) և Սպենսեր Իքսը (1,2 միլիոն դոլար):