Բեն Աֆլեքին չեն ցանկանում տեսնել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի պրեմիերային՝ Անա դե Արմասի պատճառով

2020 թվականի նոյեմբերի տեղի կունենա Ջեյմս Բոնդի մասին պատմող վերջին ֆիլմի պրեմիերան, որը կոչվում է «Մահանաալու ժամանակը չէ»։ Ֆիլմը նշանավորվելու է նրանով, որ գլխավոր դերակատարը՝ Դենիել Քրեյգը վերջին անգամ է մարմնավորում Ջեյմ Բոնդին, քանի որ այլևս չի ցանկանում վերադառնալ գործակալ 007-ի կերպարին։

Բայց վերջերս քննարկումների առիթ է դարձել ֆիլմի պրեմիերայի հնարավոր ձախողումը։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան կարող է ձախողվել դերասան Բեն Աֆլեքի պատճառով, որը ֆիլմի հերոսուհիներից մեկին մարմնավորած դերասանուհի Անա դե Արմասի սիրելին է։ Քանի որ զույգի հարաբերություններն արդեն մի քանի ամիս է քննարկումների կիզակետում են, մարդիկ վստահ են, որ ֆիլմի պրեմիերային նույնպես նրանք իրենց վրա կվերցնեն հիմնական ուշադրությունն ու լրատվամիջոցները կշեղվեն՝ լուսաբանելով սիրահարներին, իսկ ֆիլմը արժանի ուշադրությունից զերծ կմնա։ Այդ իսկ պատճառով պարբերականներում տեղ գտած նյութերում, բոլորը համակարծիք են, որ Բենի ներկայությունը կարող է խանգարել ֆիլմի ռեյտինգին, քանի որ նա ու Անան իրենց զգացմունքները վստահաբար չեն թաքցնի տեսախցիկների առաջ ու ավելի քննարկված կդառնան, քան ֆիլմը։