Ջարեդ Լետոն մարմնավորելու է Էնդի Ուորհոլի կերպարը․ դերասանը վաղուց էր երազում այս դերի մասին

Ջարդեն Լետոն մարմնավորելու է հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի դերը նոր, սենցասիոն կենսագրական ֆիլմում։ Արդեն չորս տարի է, ինչ մամուլում քննարկվում է Լետոյի հնարավոր մասնակցությունն այդ ֆիլմում, քանի որ դա նրա երազած դերերից մեկն է։

Օգոստոսի 6-ին, լեգենդ դարձած նկարչի ծննդյան օրը, 48-ամյա դերասանը վերջապես խոստովանել է, որ պատիվ ունի մարմնավորելու նրա դերը։ Ֆիլմը հիմնված է Վիկտոր Բոկրիսի 1989 թվականի «Ուորհոլ․ կենսագրություն» գրքի վրա։