Ջուդ Լոուն 6-րդ անգամ հայր է դարձել

47-ամյա դերասան Ջուդ Լոուի ու նրա 33-ամյա կնոջ՝ Ֆիլիպա Քոենի ընտանիքում համալրում է տեղի ունեցել․ ծնվել է նրանց երեխան։ Լոուի համար նորածինը դարձել է վեցերորդ երեխան, իսկ Քոենի համար՝ առաջինը:

Զույգի երեխայի ծնունդի մասին հայտնի է դարձել պապարացիների շնորհիվ. նախօրեին նրանք լուսանկարել են Ջուդին և նրա կնոջը Լոնդոնում զբոսնելիս ու նկատել, որ Ֆիլիպան այլևս հղի չէ։ Դրանից առաջ նրանց վերջին անգամ հասարակության մեջ տեսել էին հունիսին, երբ նա հղիության վերջին շաբաթներում էր: Թե երբ է տեղի ունեցել ուրախալի իրադարձությունը, ինչպես նաև երեխայի սեռը և անունը դեռ անհայտ են. երջանիկ ծնողներն դեռ ոչինչ չեն մեկնաբանել: