«Պարզապես հիասքանչ է»․ ի՞նչ է նվիրել Օլգա Բուզովային Դավիթ Մանուկյանը

Օլգա Բուզովան և Դավիթ Մանուկյանն օրերս նշել են իրենց հարաբերությունների տարեդարձը: Այդ կարևոր օրը տոնելու համար նրանք մեկնել են Սոչի։ Իր ինստագրամյան էջում Օլգան ներկայացրել է, թե ինչպիսի շքեղ նվերներ է ստացել Դավիթի կողմից։ 27-ամյա բլոգերը Բուզովային նվիրել է Cartier ապրանքանիշի ապարանջան ու զարդերի հավաքածու։
«Պարզապես հիասքանչ է, շնորհակալություն, իմ սիրելի։ Սա կհամալրի իմ հավաքածուն», – հրապարակված լուսանկարներին կից գրել է Բուզովան։

Ավելի վաղ ռուս հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովայի սիրեցյալ, բլոգեր Դավիթ Մանուկյանը «Алена, блин!» շոուի ժամանակ պատմել էր՝ որքան գումար է ծախսում Օլգայի հետ մեկ ընթրիքի ժամանակ։
Բլոգերը խոստովանել էր. Օլգա Բուզովայի հետ համատեղ կյանքն իր համար այնքան էլ էժան չէ։ Այսպիսով, օրինակ, ռեստորանում ընթրելու համար զույգը կարող է ծախսել ինչպես 20, այնպես էլ 80 հազար ռուբլի: Սակայն դա չի մտահոգում բլոգերին, քանի որ նա անկեղծորեն սիրում է իր երկրորդ կեսին։