«Ինչպե՞ս ես կարողանում»․ Քեթի Փերին զարմացրել է իր երկրպագուներին

Հայտնի երգչուհի Քեթի Փերին ընդամնեը շաբաթներ անց մայրիկ կդառնա, սակայ ոչ դա, ոչ էլ կարանտինը երգչուհուն չեն խանգարում ակտիվ ստեղծագործական կյանքով ապրել․ նա մասնակցում է տարբեր նախագծերի, տեսահոլովակ է թողարկում, ֆոտոշարքեր է իրականացնում, իսկ այս անգամ նա զվարճացրել է ինստագրամյան հետևորդներին իր նոր տեսանյութով։
Քեթին իր ապագա երեխայի հոր՝ Օրլանդո Բումի խնդրանքով տեսանյութում սկսում է պարել։
«Սիրելիս, ի՞նչ օր է այսօր», – հարցնում է Օռլանդոն։ Եվ ինչ-որ մեկը պատասխանում է մեքենայի հետևի նստատեղից. «Այսօր ուրբաթ է»։ Այդ ժամանակ Քեթին դուրս է գալիս մեքենայից և սկսում պարել երաժշտության ներքո՝ դանդաղ շարժվելով մեքենայի բաց դռան մոտ։
«Ինչպե՞ս ես կարողանում այսքան ակտիվ մնալ», «Ամեն անգամ զարմացնում ես բոլորին»,«Հուսամ ես նույնպես քեզ նման ակտիվ կլինեմ հղի կարգավիճակում»,-տեսանյութի մեկնաբանություններում գրել են երկրպագուները։