Ինչո՞վ է զբաղվում Էլջեյը կարանտինի ընթացքում

29-ամյա հաղորդավարուհի Նաստյա Իվլեևան իր ինստագրամյան էջում երկրպագուներին ներկայացրել է, թե ինչով է կարանտինի ընթացքում զբաղվում իր 26-ամյա ամուսինը՝ երգիչ Էլջեյը։
Լուսանկարից երևում է, որ երգիչը տարված է համակարգչային խաղերով։
«Երևի գնացել է մթերք գնելու տան տղամարդը»,- լուսանկարին կից կատակել է Նաստյան։

Նշենք, որ հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Անաստասիա Իվլեևան իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ամուսնու՝ ռեփեր Էլջեյի հետ վարակվել է կորոնավիրուսով։
«Ամուսինս ու ես հիվանդացել ենք COVID-19-ով։ Հիշեցնում եմ, որ վիրուսը չի անհետացել, պետք է զգույշ լինել։ Մեր հիվանդության մանրամասները, ախտանշանները և այլ մանրամասներ կպատմեմ ավելի ուշ՝ հաջորդ գրառման մեջ»,- հայտնել էր հեռուստահաղորդավարուհին: