Այս տարի MTV Video Music Awards-ը COVID-19-ի պատճառով կանցկացվի բացօթյա տարածքում

2020 թվականի MTV Video Music Awards-ը (VMA) տեղի կունենա Նյու Յորքում՝ բացօթյա տարածքում, այլ ոչ թե Barclays Center-ում: Այս որոշումը կազմակերպիչները կայացրել են կորոնավիրուսային վարակի պատճառով, գրում է Deadline-ը։

«Առողջապահության մարմինների հետ սերտ խորհրդակցություններից հետո պարզ դարձավ, որ բացօթյա ներկայացումները` սահմանափակ լսարաններով կամ առանց դրա, կլինեն ավելի մատչելի և անվտանգ, քան փակ միջոցառումները»,- մեջբերում է MTV- ն:

Նշվում է, որ հաջորդ տարի ցուցադրությունը կվերադառնա Barclays Center:

2020 MTV վիդեո երաժշտության մրցանակաբաշխությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին: Այս տարի ամենաշատ՝ 9 անվանակարգերում  առաջադրվել են ամերիկացի կատարողներ Արիանա Գրանդեն և Լեդի Գագան։ Նրանց հաջորդում են Բիլլի Այլիշը և The Weeknd- ը։ Յուրաքանչյուրն առաջադրվել է 6-ական անվանակարգերում։