Ֆիլմ՝ Մադոննայի կյանքի մասին

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան իր ինստագրամյան հետևորդներ հետ կիսվել է ուրախալի լուրով․ շուտով երկրպագուների դատին կհանձնվի Մադոննայի մասին պատմող կենսագրական ֆիլմը։ Հիմա երգչուհին ակտիվ աշխատում է սցենարի վրա։
Մադոննան նաև հայտնել է, որ համագործակցում է հայտնի սցենարիստ Դիաբլո Քոդիի հետ։
Տեղեկություններ կան, որ նախագիծը կապված է Մադոննայի «Blond Ambition» լեգենդար շրջագայության հետ։ Սակայն պաշտոնական մանրամասներ առայժմ չեն նշվում։