Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վճռորոշ համատեղ հանգստից հետո ԱՄՆ են վերադարձել (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որոնք օրերս մեկնել էին Կարիբյան կղզիներ՝ փորձելով փրկել իրենց ամուսնությունը, արդեն Մայամի են վերադարձել, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամուսիններն ու իրենց չորս երեխաները Դոմինիկյան Հանրապետությունում յոթ օր անցկացնելուց հետո կիրակի առավոտյան մասնավոր օդանավով վայրէջք են կատարել օդանավակայանում:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ աստղային զույգի հարաբերությունները, կարծես թե, կարգավորվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմն ու Քանյեն իրենց ամուսնությունը փրկելու վերջին հուսահատ փորձն են ձեռնարկել: Նշվում էր, որ Ուեսթի՝ վերջին շրջանում դրսևորած տարօրինակ վարքի պատճառով զույգի ամուսնությունը «թելից է կախված»:

Ըստ TMZ կայքի՝ Քարդաշյանն ու Ուեսթը մասնավոր օդանավով Կարիբյան կղզիների հեռավոր անկյուններից մեկն էին մեկնել՝ փորձելով հարաբերությունները շտկել, քանի դեռ շատ ուշ չէ: