Անտոնիո Բանդերասը 60-ամյակին հայտնել է իր առողջական խնդրի մասին

Հայտնի դերասան Անտոնիո Բանդերասն այսօր նշում է իր 60-ամյակը։ Ինստագրամյան էջում հայտնի դերասանը հյատնել է, որ վարակվել է կորոնավիրուսով ու ստիպված է իր համար այդքան կարևոր ու նշանակալից օրն անցկացնել ինքնամեկուսացման պայմաններում։
Դերասանի երկրպագուներն անչափ անհանգստացել են ու հեղեղել են նրա միկրոբլոգը հարցելով՝ ցանկանալով իմանալ, թե ինչպիսի վիճակում է գտնվում դերասանն այժմ։ Բանդերասը հավատացրել է, որ հիմա իրեն նորմալ է զգում, պարզապես շուտ է հոգնում և թույլ է։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Բանդերասի կյանքը հազիվ է հաջողվել փրկել ինֆարկտից հետո։ Դերասանը մշտապես նշում է, որ այդ դեպքը հավերժ փոխել է իր կյանքը։