Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է 1 միլիոն ռուբլի արժողությամբ իր նոր շապիկը

Իր ինստագրամյան էջում հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նոր լուսանկար է հրապարակել, որն իրարանցում է առաջացրել. երգիչը ներկայացել է Air Dior х Nike Jordan-ի նոր մարզակոշիկներով, որի արժեքը կազմում է 1 միլիոն ռուբլի:
«Վերջապես դրանք հայտնվեցին ինձ մոտ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Կիրկորովը:
Երկրպագուներին անչափ դուր է եկել նրա նոր լուսանկարն ու հագուստը: Նրանք հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները հաճոյախոսություններով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ դարձավ, որ Մոսկվայի Տագանյան դատարանը վճռել է էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովից գանձել 2 մլն 282 հազար ռուբլի պարտքը՝ քոթեջում կատարված վերանորոգման աշխատանքների համար: Այս մասին հայտնել էր ТАСС գործակալությունը՝ մեջբերելով դատարանի մամուլի հաղորդագրությունը: