Ինչպե՞ս է անցկացնում Կարա Դելևինն իր կարանտինը նոր ընտրյալի հետ

Վերջին ամիսներին 27-ամյա դերասանուհի, մոդել Կարա Դելևինը բավականին մտերմացել է 25-ամյա դերասանուհի Մարգարետ Կաուելիի հետ: Շատերը կասկածում են, որ նրանց միջև սիրավեպ է սկսվել: Իր կարանտինը Կարան մշտապես անկացնում է հենց Մարգարետի հետ:
Մոդելը բավականին հաճախ է նրա հետ նոր լուսանկարներ հրապարակում: Ժամեր առաջ նա կիսվել է Մարգարետի հետ նոր կադրով, որին կից գրել է. «Ես հիասքանչ չեմ, իսկ այ դու` այո»:
Լուսանկարներից երևում է, որ աղջիկները բավականին ուրախ ժամանց են անցկացնում

Նշենք, որ օրեր առաջ թաբլոիթներում սկսեցին շշուկներ տարածվել G-Eazy-ի և Կարա Դելևինի նախկին ընտրյալի՝ Էշլի Բենսոնի սիրավեպի մասին։
Աստղերը երկար ժամանակ լռում էին իրենց հարաբերությունների մասին, սակայն պապարացիներին հաջողվել է նկարահանել զբոսնող սիրահարներին, ինչից հետո սիրավեպը թաքցնելը դարձել է անիմաստ։