Ջեյսոն Դերուլոն կոտրել է Ուիլ Սմիթի ատամները (տեսանյութ)

Ուիլ Սմիթն իր միկրոբլոգում կիսվել է նոր տեսանյութով, որն անչափ անհանգստացրել է երկրպագուներին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ջեյսոն Դերուլոն պատահմամբ գոլֆի մականով կոտրում Սմիթի ատամները:
Տեսանյութի մեկնաբանությունները րոպեների ընթացքում հեղեղվել են հազարավոր կարծիքներով: Որոշ օգտատերեր կարծել են, որ տեսանյութը բեմադրված է, քանի որ Սմիթը հարվածից հետո չի արյունահոսել, վնասվածք չի ունեցել։ Սակայն ավելի ուշ դերասանը եւս մեկ լուսանկար է հրապարակել, որում գրկել է Դերուլոյին, իսկ ատամների հետ ինչ-որ բան այն չէ։