Օզի Օսբորնի դուստրը 40 կգ քաշ է կորցրել

35-ամյա Քելի Օսբորնը ինստագրամյան էջում հայտնել է, որ հպարտանում է իրենով, որովհետև կարողացել է նիհարել 40 կգ:
«Այո, ես հպարտանում եմ դրանով. չէ որ այդքան ջանասիրաբար աշխատել եմ, որպեսզի հասնեմ նման արդյունքի»,- միկրոբլոգում գրել է Քելին:
Նշենք, որ Քելին պայքարում է ավելորդ քաշի դեմ դեռ 2009 թվականից, երբ դեռ մասնակցում էր «Աստղային պարեր» նախագծին: Նա անդադար հետևում էր հատուկ սննդակարգի և մարզվում էր, բայց ավելորդ քաշը կրկին վերականգնվում էր: Լրագրողների հետ հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ ատում է իրեն իր կազմվածքի պատճառով:
Սակայն հիմա նրան, վերջապես, հաջողվել է հասնել իր երազանքների կազմվածքին: Երկրպագուները հիացել են Քելիի նոր կազմվածքով ու խնդրել են նրան կիսվել նիհարելու իր գաղտնիքով: