Միխայիլ Եֆրեմովին հոսպիտալացրել են դատարանի դահլիճից․ դերասանը վերակենդանացման բաժանմունքում է (տեսանյութ)

Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը մեղադրվում է մահվան ելքով ատովթարի մեջ, այսօր հենց դատարանի դահլիճից հոսպիտալացվել է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրա վիճակը ծանր է ու բժիշկները կասկածում են, որ դերասանն ուղեղի կաթված է ստացել։

Եֆրեմովի ինքնազգացողությունը վատացել էր դեռ դատարանի շենքի մոտ, իսկ ներսում նա ավելի վատ է իրեն զգացել ու կորցրել է գիտակցությունը։ Համացանցում հրապարակված հոլովակներում կարելի է տեսնել, թե ինչպես են արտիստին մեքենայից դատարան տանում, երբ նա հազիվ քարշ էր տալիս աջ ոտքը։ Իսկ դերասան Նիկիտա Ջիգուրդան բղավում էր․ «Մեր Միշան մեղավոր չէ, նա ղեկին չի եղել»։ Եֆրեմովին դատարանի դահլիճից անգիտակից վիճակով են դուրս բերել, այժմ դերասանը վերակենդանացման բաժանմունքում է։