Քանյե Ուեսթը մեղադրվում է ստորագրություններ կեղծելու մեջ․ ի՞նչ է սպասվում ռեփերին – Showbiz.am

Քանյե Ուեսթը մեղադրվում է ստորագրություններ կեղծելու մեջ․ ի՞նչ է սպասվում ռեփերին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, մեղադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելիս ստորագրություններ կեղծելու մեջ։ Նրան մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում  է Vanity Fair–ը։
Սակայն Քանյե Ուեսթի կամ նրա ընկերության հասցեին խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել։

Պաբերականը մեջբերում է New York Times–ի հետաքննությունը, որի արդյունքում հայտնի է դարձել, որ մի շարք հանրապետականներ օգնում են Ուեսթին ձայներ հավաքելու հարցում։ Այդ թվում Մարկ Ջեյքոբին, որի Let The Voters Decide ընկերությունը կասկածելի ձևով Ուեսթի օգտին ստորագրություններ էր հավաքում Օհայոյում, Արևմտյան Վիրջինիայում և Արկանզասում ։
Ջեյքոբին 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ արդեն կալանավորվել էր խարդախության մեղադրանքով։  Այն ժամանակ նա խոստովանել էր կատարածը։

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մենակատար Անուշ Նիկողոսյանը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մաշտոցյան մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը

Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեծագույն շոումեն» մյուզիքլի ռեժիսորի նոր ֆիլմում Ռոբի Ուիլյամսը կկատարի գլխավոր դերը

«Մեծագույն շոումեն» մյուզիքլի ռեժիսոր և հեղինակ Մայքլ Գրեյսին կենսագրական ֆիլմ կնհարահանի բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի մասին։ Ժապավենի նկարահանուмները կմեկնարկեն...
Ավելին