Նիկիտա Եֆրեմովը պատմել է, որ սեռական ոտնձգության զոհ է դարձել

Դերասան Նիկտիա Եֆրեմովը կանանց դեմ բռնության մասին պատմող «Բավական է» սերիալի նկարահանումներից հետո խոստովանել է, որ ինքը նույնպես զերծ չի մնացել սեռական ոտնձգություններից: Եֆրեմովը պատմել է, որ մանուկ տարիքում նկարահանվել է մի ֆիլմում, որի ռեժիսորը սեռական ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ:
«Ես քնած էի գիշերը: Ինձ համար դա շոկ էր: Ես ոչ ոքի չեմ պատմել, միայն զանգել եմ մայրիկին ու հեռացել եմ այդտեղից: Դա մանկական ֆիլմի նկարահանումների ընթացքում է տեղի ունեցել»,- պատմել է դերասանը` հավելելով, որ լռել է այդ ամենի մասին, որովհետև վախեցել է դառնալ ծաղրի առարկա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական շոու-բիզնեսի էստրադային երգիչ Ստաս Կոստյուշկինը, ով հայտնի է շատերին «Чай вдвоем» խմբից, «Алена, блин!» յութուբյան ծրագրի ընթացքում պատմել էր իր կյանքի ամենասարսափելի դեպքի մասին․նա խոստովանել էր, որ ենթարկվել է սեռական բռնության 8 տարեկանում։
Արտիստը որոշել էր կիսվել իր պատմությամբ, որովհետև վախենում էր իր երեխաների անվտանգության համար։