Սառա Ջեսիկա Փարքերն աշխատում է իր սեփական կոշիկի խանութում և սպասարկում հաճախորդներին (լուսանկարներ)

55-ամյա Սառա Ջեսիկա Փարքերը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Դերասանուհուն լուսանկարիչները նկատել են Նյու Յորքում` իր կոշիկի բրենդի բուտիկի ճանապարհին:

Մի քանի օր առաջ դերասանուհին իր ին ստագրամյան էջում հայտարարեց իր բրենդի զեղչերի մասին և խոստացավ, որ ինքն անձամբ է հաճախորդներին խորհուրդ տալու և ընտրության հարցում օգնելու: Դերասանուհին պահեց իր խոստումը: Կադրերում երևում է, որ Փարքերն անձամբ է օգնում հաճախորդին, ով փորձում է կոշիկները: Իր բլոգում դերասանուհին նաև պատմել է, որ այժմ նա օգնում է իր խանութի առաքման ծառայությանը և անձամբ առաքում համացանցով արված որոշ պատվերներ:

NEW YORK, NEW YORK – AUGUST 11: Sarah Jessica Parker is seen on August 11, 2020 in New York City. (Photo by Gotham/GC Images)