Կենդանակերպի 3 նշաններ, որոնք տանել չեն կարողանում շոգը

Երբ ոմանք պատրաստ են տաք եղանակին ամբողջ ժամանակն անցկացնել դրսում, այս երեք նշանների ներկայացուցիչները ֆիզիկապես ու հոգեպես տանջվում են շոգ եղանակի պատճառով:

Խեցգետիններ
Ճիշտ է, ամռան սկիզբը նրանց ծննդյան սեզոնն է, բայց երբ ջերմաստիճանը գերազանցում է +30-ը, իրավիճակը նրանց համար դադարում է լինել դրական և հարմարավետ: Խեցգետինները տանել չեն կարողանում շոգը ու անհամբեր սպասում են, թե երբ ջերմաստիճանը կիջնի և կդառնա +23 աստիճան:

Աղեղնավորներ
Ձմռանը ծնված Աղեղնավորները բացարձակապես չեն սիրում տաք եղանակը, ավելին` նրանք շատ մեծ դժվարությամբ են դիմակայում ամռան շոգին: Աստղաբանները պնդում են, որ կենդանակերպի այն նշանի տակ ծնված մարդիկ իրենց հարմարավետ են զգում հենց ձմռանը, երբ հայտնվում են իրենց տարերքում` դահուկների կամ չմուշկների վրա ու սպիտակ ձյունով շրջապատված:

Ջրհոսներ
Ջրհոսները սիրում են բացօթյա ժամանցի տարբերակները`արշավ, զբոսանք, լող և այլն: Բայց որքան էլ որ Ջրհոսը սիրում է ժամանակ անցկացնել դրսում, երբ շատ շոգ է, նշանի ակտիվ ներկայացուցիչների ողջ գրաֆիկը կաթվածահար է լինում ու դա նրանց շատ է զայրացնում: Նման պահերին պետք չէ նրանցից ինչ-որ բաներ ակնկալել, այլ պարզապես պետք է Ջրհոսին թողնել ստվերում` սառը թեյի մեծ բաժակը ձեռքին: