Թայրա Բենքսը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի մասին

Իր թվիթերյան էջում աշխարհահռչա մոդել Թայրա Բենքսը գրառում է կատարել` կիսվելով երկրպագուների հետ, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ կկարողանա դիտել Հայող ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը, որը շուտով կցուցադրի Netflix-ը:
Նշենք` ավելի վաղ պարզ դարձավ, որ Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել էր ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

«Ուրախ ենք հայտնել, որ «Նեթֆլիքսը» «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին»,- գրել էր Էսրայելյանը: