Ռենե Զելվեգերի մոտ անորեքսիա է սկսվել

Աամերիկյան օսկարակիր դերասանուհի Ռենե Զելվեգերը հանդիսատեսին հայտնի է «Ամուրին», «Բրիջիտ Ջոնսոնի օրագիրը», «Ես, կրկին ես և Իրենը», «Չիկագո» և «Ցրտահարվածը Մայամիից» ֆիլմերից։
Գեղեցկուհին իր տաղանդի շնորհիվ սիրվել է միլիոնավոր երկրպագուների կողմից, սակայն քչերը գիտեն, որ դերասանուհին այնքան բարդույթավորված է, որ տարիներ շարունակ բուժվել է հոգեբանների մոտ:
Ռենեն դեռ մանկուց բարդույթավորվել է իր ավելորդ քաշի պատճառով: Գեղեցկուհին լրագրողների հետ զրույցներում շատ է նշել, որ ամեն կերպ փորձում է պայքարել իր գիրության դեմ, սակայն ոչ մի արդյունքի չի հասնում:
Զելվեգերը փորձում էր տասնյակ դիետաներ և օրվա մեծ մասն անցկացնում էր մարզասրահներում, սակայն կորցրած կիլոգրամները շատ շուտ հետ էին վերադառնում:
Ռենեն անգամ դիմել է լիպոսակցիայի, որը նույնպես չտվեց լավ արդյունք:
Վերջապես, Ռենեն գտավ մի միջոց, որն օգնեց գեղեցկուհուն 5 ամսվա ընթացքում նիհարել 22 կգ: Զելվեգերը սկսեց օգտագործել նիհարելու համար հատուկ դեղահաբեր, բայց դրանք շատ վնասեցին նրա առողջությանը: Ռենեյի քաշը հիմա 45 կգ է:
Բժիշկների պնդմամբ՝ դերասանուհու մոտ սկսվել է սննդային խանգարում. նա չի կարողանում ոչինչ ուտել: Նրա մտերիմներն անհանգստանում են, որովհետև Ռենեյին դուր է գալիս իր ձեռք բերած քաշը և նա չի էլ ցանկանում ուտել՝ վախենալով, որ կիլոգրամները հետ կվերադառնան: