Երկրպագուները հիասթափված են. ի՞նչն է Լեյսան Ուտյաշևայի լուսանկարում զարմացրել հետևորդներին

Հայտնի երգիծաբան Պավել Վոլյայի կինը` Լեյսան Ոտյաշևան, մշտապես հիացնում է երկրպագուներին իր գեղեցիկ լուսանկարներով, որտեղ ցուցադրում է նրբագեղ ու սլացիկ մարմինը: Սակայն այս անգամ մարմնամարզուհու նոր լուսանկարն այդքան էլ դուր չի եկել նրա ինստագրամյան հետևորդներին. վերջիններս մեկնաբանություննեորւմ նշել են, որ Ուտյաշևայի ոտքերն ու ոտնաթաթը ոչ միայն գեղեցիկ չեն, այլև վախեցնող են:

Այդ ընթացքում գեղեցկուհու երկրպագուները շտապել են պաշտպանել նրան` մեկնաբանություններում հղելով նրան ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ:
Նշենք, որ այժմ Լեյսանը Պավել Վոլյայի հետ գտնվում է Իսպանիայում: Հայտնի է, որ ամուսիններն այնտեղ ամառանոց ունեն:
Ավելի վաղ Լեյսանն իր ինստագրամյան հետևորդներին հայտնել էր Պավել Վոլյայի հիասքանչ նվերի մասին. երգիծաբանը կնոջն ու երեխաներին շպից ցեղատեսակի շան ձագուկ էր նվիրել: