Ովքե՞ր են լինելու «Ձայնը 60+» նախագծի նոր եթերաշրջանի մարզիչները

Շուտով կսկսվի «Ձայնը 60+» նախագծի նոր` երրորդ եթերաշրջանը: Ռուսական Առաձին ալիքն արդեն հայտնել է, թե ովքեր են լինելու նոր եթերաշրջանի մարզիչները: Այ ստարի թիմերը հավաքագրելու են Ելենա Վաենգան, Թամարա Գվերդծիթելին, Գարիկ Սուկաչյովը և Լև Լեշչենկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեշչենկոյի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել, և նա բավականին երկար ժամանակ բուժվում էր հիվանդանոց:
Հայտնի է նաև, որ «Ձայնը 60+» նախագծի հաղորդավարը կմնա անփոփոխ՝ շոումեն Դմիտրի Նագիևը: Կպահպանվեն երաժշտական մրցույթի կանոնները։
Նշենք, որ «Ձայն 60+» նախագծին կարող են մասնակցել 60-ից մինչև 91 տարեկան վոկալիստներ: