Կայա Հերբերն ու Կարա Դելևինը միանման դաջվածքներ են արել

18-ամյա Կայա Հերբերն ու 28-ամյա Կարա Դելևինը որոշել են միանման դաջվածքներ անել: Ժամեր առաջ Կայան  շնորհավորել է Դելևինի ծննդյան օրը` ինստագրամյան էջում հրապարակելով իր և Կարայի դաջվածքների լուսանկարը:
«Սիրելի Կարա, շատ բան եմ ցանկանում ասել: Իմ բախտն անասելի բերել է, որ դու իմ ընկերուհին ես: Ես սիրում եմ քեզ: Շնորհավոր ծննդյանդ տոնը»,- գրել է Հերբերը:
Լուսանկարում երևում է, որ նրանք դաջել են «solemate»  բառը, որը թարգմանաբար նշանակում է հարազատ հոգի:
Նշենք, որ աղջիկները բավականին մտերիմ են ու հաճախ են միասին ժամանակ անցկացնում: