Ինչպե՞ս են անցկացնում իրենց ամառային հանգիստը Նիկոլ Շերզինգերն ու Թոմ Էվանսը

Կորոնավիրուսի և կարանտինային ռեժիմի պատճառով շատերի ծրագրերը խափանվեցին:
Սակայն անգամ նման պայմաններում հայտնի երգչուհի Նիկոլ Շերզինգերը փորձում է իդեալական անցկացնել իր ամառային արձակուրդները: Նա իր ընտրյաի Թոմ Էվանսի հետ անհանգստանում է Սենտ-Լյուսիա կղզում:
«Այն պահը, երբ դու ցանկանում ես սիրելիիդ պարել սովորեցնել, իսկ նա չի հասկանում, թե ինչ է կատարվում»,- իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութին կից գրել էր Նիկոլը:

Նշենք, որ զույգը ծանոթացել է ընդամենը ամիսներ առաջ` X-Factor: Celebrity նախագծի ընթացքում: Ավելի վաղ սիրահարներն իրենց կարանտինն անցկացնում էին Պորտուգալիայում և պարբերաբար կիսվում էին ռոմանտիկ լուսանկարներով, որոնք արժանանում են երկրպագուների ջերմ խոսքերին ու հաճոյախսություններին: