Հանգուցյալ Դեցլի որդին ներկայացրել է իր առաջին երգը

90-ականների աստղ, Ռուսաստանի առաջին ռեփերներից մեկի` հանգուցյալ Կիրիլ Տոլմացկիի որդին թողարկել է իր առաջին երգը:
Նշենք, որ Դեցլը կարիերայի գագաթնակետին ռուսաստանցի ամենապահանջված երգիչներից էր, նա համարվում էր ռուսական ռեփի և ռեգթոնի հիմնադիրը։ Նույնիսկ նրանք, ովքեր ռեփերին չեն լսել, ճանաչում են նրա «Երեկույթ», «Նամակ» և «Արցունքներս տխրությունս են» հիթերը։
Դեցլի որդին հանդես է գալիս Juzeppe Junior բեմական կեղծանվամբ: Juzeppe Junior-ը կոմպոզիցիան ամբողջությամբ չի հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ներկայացնելով միայն առաջին րոպեն։ Տեսահոլովակի պրոդյուսերը Nongratta-ն է: